Իսկ ես արժանի չե՞մ պատժամիջոցների, ինչ է. Լավրովը կատակել է իր դեմ պատժամիջոցների մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին:

Բաբայանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում Վաշինգտոնից անընդհատ լսում են հայտարարություններ Ռուսաստանի ողջ ղեկավարության, այդ թվում`նախագահի, նույնիսկ արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Լավրովը կատակով արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում «նույնիսկ»: Ես ի՞նչ է, արժանի չե՞մ [պատժամիջոցների]»:

Հունվարի 25-ին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ֆինանսական այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: