Պուտինն ընդունել է Էրդողանի հրավերը. նա Թուրքիա կայցելի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից հետո

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից հետո։ Այս մասին հինգշաբթի Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն անհնար է ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով։ Մինչ այդ այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Հուսով եմ, որ ռուսական և ուկրաինական կողմերի հետ բանակցությունները կնպաստեն լարվածության թուլացմանը»,- ընդգծել է Չավուշօղլուն։