Սա նուրբ քաղաքական խաղ է. Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել խուճապի չմատնվել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և չհավատալ լրատվամիջոցների կամ այլ աղբյուրների բոլոր լուրերին։ Լուրը փախանցում է Press media-ն:

Նա նշել է, որ առանձին երկրների դիվանագետների ընտանիքների երկրից հեռանալը խուճապի պատճառ չէ։ Ուկրաինայի նախագահի խոսքերով, այս ամենն արևմտյան գործընկերների նուրբ քաղաքական խաղն է։

«Եվրամիության երկրների դեսպանատները և շատ ուրիշներ թողնում են իրենց բոլոր աշխատակիցներին Ուկրաինայում: Այն փաստը, որ որոշ երկրներ դուրս են բերում իրենց դիվանագետներից մի քանիսին, ամենևին էլ չի նշանակում անխուսափելի էսկալացիա և հանդիսանում է բարդ դիվանագիտական ​​խաղի նրբություն»,-ասել է Զելենսկին:

Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան արևմտյան գործընկերների հետ միասին հանդես է գալիս որպես մեկ թիմ և համատեղ աշխատանք է տանում։