Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում․ խոսնակ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

«Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են:

Հավելեմ նաև, որ շշուկներին ու, այսպես կոչված, շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու:

Հորդորում եմ «Իրավունք» լրատվականին և բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տվյալ նյութը արտատպել են իրենց կայքերում, հրապարակել նաև հերքումը:
Հրապարակումը չհերքելն ունենալու է իրավական հետևանքներ:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ