Նորակոչիկների հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվում

Մանրամասներ

1

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Նորակոչիկ զինծառայողները նախապատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին, մասնակցում շարային պարապմունքների։