Արմեն Սարգսյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական ներկայացնել ՀՀ նախագահի պաշտոնից։ Այս տեղեկությունը տարածելուց հետո համացանցում արդեն հետաքրքրվում են, թե ո՞վ կփոխարինի Արմեն Սարգսյանին այս պաշտոնում։

Սահմանադրության 144 հոդվածը այս հարցին ժամանակավոր լուծում է տալիս՝ մինչև կընտրվի նոր նախագահը։

Ըստ այդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Նշենք, որ նոր նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: