Թուրքիայի ուժը՝ ՆԱՏՕ-ի ուժն է. Թուրքիայի ՊՆ նախարար

Մանրամասներ

ա

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Վաշինգտոնում F-16 կործանիչների մատակարարման անցել են դրական։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։

«Պաշտոնական հարցումներ են արվել՝ նոր F-16-ների մատակարարման և արդիականացման վերաբերյալ։ Դրանից հետո պատվիրակություն մեկնեց ԱՄՆ․ բանակցությունները դրական էին։ Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը, բացատրել ենք, որ դա կնպաստի նաև ՆԱՏՕ-ի հզորացմանը։ Եթե ​​Թուրքիան ուժեղ է, ապա ուժեղ է ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի ուժը՝ ՆԱՏՕ-ի ուժն է»,- ասել է Աքարը։

Աղբյուրը՝ ՌԻԱ-Նովոստի