Նոր Ջեյմս Բոնդը կարող է դառնալ Իդրիս Էլբան

Մանրամասներ

ա

Նոր Ջեյմս Բոնդի դերի թեկնածուների ցուցակում է հայտնվել բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Այս մասին Deadline-ի հետ զրույցում հայտնել է բոնդիանայի 25-րդ՝ «Մահանալու ժամանակը չէ», ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին։ Այս մասին հայտնում են Gazeta.ru-ն և news.am-ը:

Նրա խոսքով՝ շատ երկրպագուներ ցանկանում են, որ 007 գործակալի դերը մարմնավորի Էլբան։

«Մենք Իդրիսի հետ ընկերներ ենք, եւ նա հիանալի դերասան է։ Գիտեք, դա քննարկումների մի մասն էր, բայց միշտ դժվար է երկխոսություն վարել, երբ աթոռը զբաղված է (Ջեյմս Բոնդի դերը «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում խաղացել է Դենիել Քրեյգը)», — հայտարարել է Բրոկոլին։

Նա նաեւ նշել է, որ դեռ չի շտապում անվանել Քրեյգին փոխարինողի անունը։

ա