Մեկնարկել են Լավրովի եւ Բլինքենի բանակցությունները

Մանրամասներ

1

Ժնեւում մեկնարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, որոնց, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն անվտանգության երաշխիքների հարցերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները Ժնեւ են ժամանել նախօրեին։ Սպասվում է, որ բանակցությունները կտեւեն մի քանի ժամ, որից հետո Լավրովն ու Բլինքենը առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։ Դրանից հետո նախատեսված է նրանց հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ հանդիպումը, ով զբաղեցնում է նաեւ երկրի արտգործնախարարի պաշտոնը։ 

Լավրովն ասել է, որ Բլինքենի հետ հանդիպումից առաջընթաց չի սպասում։ Ռուսաստանն ակնկալում է, որ Պետդեպարտամենտը կկենտրոնանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա։