Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի. Էդուարդ Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել

Մանրամասներ

ա

Հայաստանում նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը պատրաստվում է կառուցել Հայաստանում, կպատրաստվեն Ռուսաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ են պատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը:

Նշվում է, որ Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետ կերկարաձգվի ևս 10 տարով: Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի:

Մարտիրոսյանը հայտնել է, որ նոր ատոմակայանի համար կադրերը կպատրաստվեն Ռուսաստանի բուհերում: Նա նշել է, որ Հայաստանի գործող ատոմակայանի մասնագետներն էլ սովորել են և սովորում են Ռուսաստանի բուհերում:

Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ դիտարկվել է նաև փոքր կայանների տարբերակը: Նրա խոսքով՝ կա հավանականություն «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար Սյունիքի մարզում նման կայան կառուցելու:

Նշվում է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը:

«Դուբայ էքսպո-2020»-ի շրջանակներում «Ռոսատոմ»-ի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել համագործակցության նոր ատոմային էներգաբլոկների վերազինման մասին Հայաստանի գործող ատոմակայանի փոխարեն, որը պետք է հանվի շահագործումից 2036 թվականին: Ըստ Էդուարդ Մարտիրոսյանի՝ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին՝ 500-600 ՄՎՏ: Նա նաև չի բացառել, որ ավելի հզոր կայան կառուցելու խնդիր առաջանա՝ 2 էներգաբլոկ 1200 ՄՎՏ հզորությամբ: Դա կախված կլինի էներգիայի սպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդլայնելու հնարավորությունից: