Պուտինը «Գազպրոմ»-ի ղեկավարին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

Մանրամասներ

ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին։ Հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի, հունվարի 20-ին, իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, հայտնում է «Իզվեստիան»։

«Պետության եւ ժողովրդի առջեւ հատուկ աշխատանքային ծառայությունների համար Միլլեր Ալեքսեյ Բորիսովիչին շնորհել Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում»,- ասվում է փաստաթղթում։

Ալեքսեյ Միլլերը ծնվել է 1962 թվականի հունվարի 31-ին՝ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Ավարտել է Լենինգրադի Ն․ Ա․ Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Իր մասնագիտական աճը նա սկսել է որպես ինժեներ-տնտեսագետ՝ Լենինգրադի գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտի գլխավոր պլանի արհեստանոցում։ Հետագա տարիներին Միլլերը աստիճանաբար կարիերայի աճ է ունեցել:

1996 - 1999 թվականներին նա աշխատել է «Ծովային նավահանգիստ․ Սանկտ Պետերբուրգ» ԲԲԸ զարգացման եւ ներդրումների տնօրեն։ Մեկ տարի անց աշխատել է «Բալթյան խողովակադիր համակարգի» ԲԲԸ գլխավոր տնօրեն։ Այնուհետեւ մեկ տարի աշխատել է որպես ՌԴ էներգետիկայի փոխնախարար։ 2001 թվականից Միլլերը սկսել է գլխավորել «Գազպրոմ»-ի կառավարման խորհուրդը։ 2002 թվականից կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալն է։

Միլլերը բազմաթիվ մրցանակներ ունի։ Դրանցից են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը՝ I եւ IV աստիճաններ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը՝ II աստիճան, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանը եւ այլն։

Նույն օրը ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւին «Անդրեյ Առաջին»-ի շքանշանով պարգեւատրելու մասին։ Շայմիեւը Թաթարստանը գլխավորել է 1991-2010 թվականներին։ 2017 թվականին Ռուսաստանի ղեկավարը հրամանագիր է ստորագրել՝ տարածաշրջանի նախկին ղեկավարին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։