Պուտինի ավագ դուստրը հսկայական բժշկական կենտրոն է կառուցում

Մանրամասներ

1

Մարիա Վորոնցովան, ով համարվում է Ռուսաստանի նախագահի ավագ դուստրը, դարձել է «Nomeko» բժշկական ընկերության համասեփականատեր։

Սանկտ Պետերբուրգից հյուսիս ընկերուրյունը 40 միլիարդ ռուբլի արժողությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է կառուցում (30,4 հեկտար հողամասը պատկանում է պետությանը)։

«Nomeko»-ն նախատեսում է ստեղծել ուռուցքաբանական, վերականգնողական և սպորտային բժշկության կենտրոն, ինչպես նաև միջուկային բժշկության կենտրոն։ Ենթադրվում է, որ նոր բժշկական համալիրը սարքավորումների հագեցվածությամբ կհամալրի աշխարհի առաջատար կլինիկաների եռյակը և տարեկան կընդունի 20000 հիվանդի։

Ինչպես պարզել է BBC-ի ռուսական ծառայությունը, կենտրոնի շինարարությամբ զբաղվում է «Sogaz» ապահովագրական ընկերությունը, որը ստեղծվել է Գազպրոմ-ի կողմից։ «Գազպրոմում» աշխատել է նաև Վլադիմիր Պուտինի դստեր ամուսինը՝ Նիդեռլանդներից ձեռներեց Յորիտ Յոստ Ֆաասենը։