Ինչքա՞ն ենք փախնելու, ու՞ր ենք փախնելու

Մանրամասներ

ա

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է․ «Հայ-ադրբեջանական հակամարտության սրացման ռազմաճակատը ոչ միայն ֆիզիկական է, այլ քաղաքական է ու Երևանում է:

Ուզու՞մ ենք հաղթել Ադրբեջանին, պետք է հաղթենք Նիկոլին:

Մեր հիմնական խնդիրը Երևանում  իշխանություն փոխելն է:

Կբացվեն և՛ Ստեփանակերտի, և՛ ռազմաճակատի, և՛ բանակի, և՛ սփյուռքի մեր հայրենակիցների թոքերը:

Ինչքա՞ն ենք փախնելու, ու՞ր ենք փախնելու:

Անգամ Մարս արտագաղթելու դեպքում ազգային այս ամոթը, այս անարժանապատվությունը, այս խայտառակությունը, զոհված երեխեքի վրա եռագույնների դողդողացող ձայնը հետապնդելու են. դրանից փախուստ չի՛ լինելու»: