Թուրքական ավիաընկերությունը մանրամասներ է հայտնել Ստամբուլ-Երևան չվերթների մասին

Մանրամասներ

ա

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտնել է Ստամբուլ-Երևան չվերթի համար տոմսերի վաճառք սկսելու մասին:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրիչ ընկերությանը, հայտնի է դարձել, որ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երեք անգամ: Առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Թուրքիայից Հայաստան չվերթների իրականացումը: