Իրանի նախագահը Մոսկվա է ժամանել

Մանրամասներ

1

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի ժամանել է Մոսկվայի օդանավակայաններից մեկը Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռաիսին, ով Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով՝ տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցության զարգացման նպատակով, րոպեներ առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ հունվարի 19-ին Իրանի նախագահը բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Հունվարի 20-ին նախատեսված է Ռաիսիի ելույթը Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայում եւ Մոսկվայի Տաճարային մզկիթում։