Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ին

Չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ

ա

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունում հայտարարել են, թե երբ են սկսվելու Երևանի և Ստամբուլի միջև չվերթները։ Անադոլու գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը, հաղորդել է, որ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ին։ 

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում ուշադրություն են հրավիրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ շարունակվող բանակցություններին։

Հայտնի է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ Թուրքական Pegasus ավիաընկերության կողմից Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից։

Հայկական Fly One Armenia ավիաընկերությանը Ստամբուլի և Երևանի միջև երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել:
Fly One Armenia-ի չվերթը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի փետրվարի 2-ին տեղական ժամանակով 19:50-ին, իսկ Pegasus ընկերության չվերթը նույն օրը (ժամը 23:35-ին) Սաբիհ Գյոքչենի օդանավակայանից կմեկնի Երևան: