ԹԱՐՄԱՑՎՈՂ. Բրիտանիան զորք է տեղափոխում Ուկրաինա. 1 օրում ռազմա-փոխադրական ինքնաթիռները 5 չվերթ են կատարել

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական առնվազն հինգ ինքնաթիռներ վերջին օրվա ընթացքում թռիչքներ են կատարել Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից:

Բրիտանական ինքնաթիռները, որոնք թռել են Անգլիայի «Բրայն Նորթոն» ռազմաօդային բազայից, վայրԷջք են կատարել Կիեւում: Գործողությանը, մասնավորապես, գործի են դրվել RRR6891, RRR6890, RRR6888, RRR6887 եւ RRR6886 համարներով ինքնաթիռները: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող Է տեղափոխել մինչեւ 77,7 տոննա բեռ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները Ուկրաինա թռիչքների ժամանակ շրջանցել են Գերմանիայի օդային տարածությունը, որը դեմ Է արտահայտվել Ուկրաինա զենքի մատակարումներին: