Ֆուտբոլային դիվանագիտության ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի օրոք. Ինչու՞ էր դա գաղտնի. Ռուբինյան. VIDEO

Մանրամասներ

ա

Մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որի մասին մեր ԱԳՆ-ն չի տեղեկացրել: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում Թուրքիայի հետ:

«Երբ ասում եք՝ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ, ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև Հայաստանի պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք ու, ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի ու քանի տոկոսն է եղել բաց. ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց»,-ասաց նա:

Ռուբինյանը բերեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը՝ նշելով. «Նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ըստ ձեզ, այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի՞ նախագահության օրոք: Ոչ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Արդյոք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ ինչու Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին: Որովհետեւ այն, ինչ հիմա դուք անում եք, երեսպաշտության տպավորություն է ստեղծում: Այս գործընթացը վերջին տարիներին միակ դեպքն է, երբ սկսվում է գործընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ այդ գործընթացը առաջին իսկ կետը հրապարակային է»,-ասաց նա: