Մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկը․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Պաշտոնական Բաքուն արձագանքել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով շփումների մեկնարկին․

«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկը, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։

Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։