Մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը

Մանրամասներ

ա

Պատերազմը զոհեր ու ավեր բերելով, տակավին շատ ու շատ հայերի գիտակցության մեջ մնաց որպես անցողիկ և ոչինչ չասող առօրեական հիշողություն... Այդ հիշողության կրողներն այն մարդիկ են, ովքեր, ինչպես նախքան պատերևազմը, այնպես էլ պատերազմի օրերին և հետո Երկրին ու կյանքին նայել ու նայում են իրենց պատկերացրած խաղաղության պատուհանից...

Նրանք այդպես էլ պատերազմի իրողություններին մնացին անհաղորդ, որովհետև շնորհիվ սեփական ճարպկության, երբ տղաները հանուն Հայրենիքի զոհաբերում էին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նմաններն ամեն ինչ անում էին անցնելու պատերազմի կողքով...

Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված...
Հ.գ.- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան