Հայկական կողմը 3 զոհ ունի և դեռևս ճշտվող՝ 4-5 վիրավոր․ Թագուհի Թովմասյան

Մանրամասներ

1

Հայկական կողմն ունի 3 զոհ։ Այս մասին MediaHub-ին հայտնել են Վարդենիսի հիվանդանոցից։

Նորաբակ համայնքից մինչև Սոթք հատվածի ամբողջ երկայնքով հրետանակոծությունը շարունակվում է։

Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Սահմանային բնակավայրերից ինձ տեղեկություն հաղորդեցին զոհերի և դեռևս ճշտվող 4-5 վիրավորի վերաբերյալ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ կան ծանր և ավելի թեթև վիճակում գտնվող վիրավորներ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։