NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի համայնքապետ Վազգեն Ասատրյան ասաց, որ այս պահին լարված իրավիճակ է, դիրքերում 3 վիրավոր կա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
0Comments