Գուցե կկատարվեն ահաբեկչական գործողություններ հայկական համայնքների ու դեսպանատների դեմ․ Չի բացառվում. Դավիթ Շահնազարյան. VIDEO

Մանրամասներ

ա

ՀԱՊԿ-ի շրջանակներում հայ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելով՝ ՀՀ իշխանությունները նոր խնդիր ստեղծեցին Հայաստանի անվտանգության համար։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը, ով միևնույն ժամանակ շատ ճիշտ է համարում ՀԱՊԿ-ի գործողություններն ու այնտեղ խաղաղապահներ ուղարկելու որոշումը։

Շահնազարյանի խոսքերով, անվտանգության առումով լուրջ խնդիրներ են լինելու Ղազախստանի հայկական համայնքի համար․ «Ադրբեջանական ու թուրքական պրոպագանդան արդեն սկսել են աշխարհում դա ներկայացնել որպես ռուս-հայկական ագրեսիա, Ղազախսստանի օկուպացիա։ Մեծ քանակությամբ հոդվածներ կան նաև Մեծ Բրիտանիայի մամուլում։ Դա առաջին հերթին լուրջ հակահայկական տրամդրություններ է առաջ բերելու Ղազախստանում»։

Բացի դրանից, Շահնազարյանի խոսքերով, այդ կերպարը ստեղծվելու է միջազգային հարթակներում, հատակապես այն հարթակներում, պետություններում, որոնք այսօր հստակ քաղաքականություն են վարում Ռուսաստանի դեմ․«Հայաստանը ներկայացվելու է որպես օկուպանտ։ Սա վտանգ է ընդհանրապես մեր բոլոր հայկական համայնքների, դեսպանատների, հյուպատոսությունների համար։ Չի բացառվում, որ գուցե կկատարվեն բռնի գործողություններ, ահաբեկչական գործողություններ համայնքների ու դեսպանատների դեմ, որոնք կներկայացվեն որպես ղազախական թեմայով ընդվզում, բայց դրանք կիրականացվեն մեզ թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից»։

«Սա ևս մեկ ապացույց է, որ այն, ինչ հետևողականորեն անում էին ՀՀ իշխանությունները, նոր թափով շարունակվում է։ Այսինքն՝ անվտանգության համակարգերի կազմաքանդում է։ Եթե այդ համակարգերը, թեկուզ՝ մնացորդները, պաշտպանեին ՀՀ շահերն ու անվտանգությունը, պետք է ընդվզեին դրա դեմ»,-ասաց նա։

Շահնազարյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները բոլոր փաստարկները կարող էին ներկայացնել Ռուսաստանին, որը վստահաբար ըմբռնելի կլիներ Մոսկվայի կողմից․ «Շատ կուզենայի, որ մեծ հասարակական ընդվզում լիներ այս որոշման դեմ»։