Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Արտակ Դավթյանին․ Նոր մանրամասներ

Մանրամասներ

ա

ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ պաշտոնական որեւէ փաստաթուղթ չի հրապարակվել։ «Քրեական գործը հունվարի 7-ին դատարան է ուղարկվել:

Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով», հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: