Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել

Մանրամասներ

ա

Դատախազությունը պաշտոնապես հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ֊ում քննվող անորակ հրթիռների վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով։ Դատախազության փոխանցմամբ՝ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով՝ իշխանությունը չարաշահելու համար, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, գրում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ դեռևս 2021թ նոյեմբեր ամսին մամուլում տեղեկություններ են շրջանառվել, համաձայն որի՝ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ֊ում քննվող քրեական գործով, սակայն ԱԱԾ֊ից պաշտոնական պարզաբանում ստանալ այդպես էլ չէր հաջողվել։

Այսօր արդեն ՀՀ դատախազությունից հայտնել են, որ դատախազը հաստատել է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը։ Մեղադրյալների թվում էր նաև Արտակ Դավթյանը։ Հատկանշական է, որ Դավթյանի լիազորությունների կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ որոշում դեռևս կայացված չէ։ Նա շարունակում է մնալ ԳՇ պետ, մինչդեռ տեղակալին, որին եւս մեղադրանք է առաջադրվել, ազատելու հրամանագիրը ստորագրվել է։