Էս վիդեոն հենց տարածվում ա, պարզվում ա էս խեղճը հայտնի երաժիշտ ա ու սաղ սուտ ա ասել... Սրան էնքան են ծեծել, որ ինչ ասես կխոստովաներ. Դանիելյան

Իրավիճակ

ա

Զավեշտալի (բայց ոչ այդքան) ահաբեկչությունների սերիայից էսօր վերջին գրառումս թերևս: Պիտի խոստովանեմ, որ նենգաբար ահագին խնդացել եմ էս ամենի վրա, թեպետ անմեղ մարդու ճակատագիր ա խեղվել:

Ուրեմն դե պաշտոնական վերսիան այն էր, Ղազախստանում անկարգություններ հրահրողները ահաբեկիչներ են, որ ժամանել են սահմանադրական կարգը տապալելու համար: Նախագահ Տոկաևը իր թվիտերում գրել էր, որ 20,000 ահաբեկիչ էր ժամանել Ղազախստան:

Խեղճ իրավապահներն էլ սկսում են ահաբեկիչներ ման գան, որ հիմնավորեն էդ լեգենդը: Դե հո սեփական ագենտուռային փուռը չեն տալու: Մեկին բռնում են: Սա տեսախցիկի առջև բոլոր մեղքերը խոստովանում է: Ներկայանում ա որպես ահաբեկիչ, անուն ազգանունն ա ասում, ասում ա, երբ ա եկել ու ինչ նենգ նպատակով:

Էս վիդեոն հենց տարածվում ա պարզվում ա որ էս խեղճը հայտնի երաժիշտ ա ու սաղ սուտ ա ասել, այդ թվում իր ենթադրյալ անունը... Սրան էնքան են ծեծել, որ ինչ ասես կխոստովաներ ու կփակվեր կեթար: Չնայած կարող ա սենց էլ փակեն:

Տոկաևը դե արդեն ջնջել ա էդ իր թվիտը, որտև մի 4-5 բոմժ կարող ա ճարեն ահաբեկիչ ներկայացնեն ու փակեն, բա մնացած 19,995-ին ուրդու՞ց ճարեն...