«Ազատ եմ մտքով, հոգով ու հնարավոր բոլոր ձեւերով...»․ Տաթեւ Հովակիմյան․ ՖՈՏՈ

ՖՈՏՈՇԱՐՔ

1

Այսօր դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին դարձավ 30 տարեկան։ Այս առիթով նա միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կիսվել է իր ձեռքբերումներով, զգացողություններով։

«Դարձա 30 տարեկան։

Աշխարհի ամենաինքնաբավ կինն եմ զգում ինձ...

Որովհետև ազատ եմ մտքով, հոգով ու հնարավոր բոլոր ձևերով...

Սկսեցի սխալները և անհաջողությունները ընդունել որպես մեծ փորձ, որոնք օգնում են ավելի հաջողակ դառնալ...

Սկսեցի երախտապարտ լինել, հասկացա, որ դա պարզ միջոց է երջանիկ լինելու՝ ուղղակի դիմացինին ասել շնորհակալ ես...

Սկսեցի չհամեմատվել ոչ մեկի հետ, հասկացա, որ այդ ժամանակ միայն ես եմ կառավարում ինձ, ու թույլ չեմ տալիս արտաքին աշխարհին ղեկավարել ինձ ու իմ էմոցիանները, սկսեցի ինքս ինձ հետ համեմատվել, ուղղակի,որ ամենօր անեմ ավելին, կամ դառնամ ավելին...

Սկսեցի շատ քիչ բաներ լուրջ ընդունել, էլ չեմ վազում մտքերի ու զգացմունքների ետևից...

Չեմ արագացնում իրադարձությունները, չեմ շտապում, ամենինչ կլինի իր ժամանակին...

Հասկացել եմ, որ ուժեղ եմ շատ ուժեղ դիմանալու համար...

Սովորել եմ զայրույթի պահին ուղղակի լռել և սպասել, հետո ինչ մնում է զայրույթից ՝մտածել դրա մասին, բայց շատ հաճախ դա ոչինչ է...

Սովորել եմ ուղղակի ներել ու չչարախոսել,անգամ եթե մահու չափ վիրավորած եմ...

Ի վերջո լավագույնը այն պահն է,որը ես հիմա ապրում եմ ,ուրիշ ժամանակ չկա,սա է մեր ժամանակը,ուրեմն կապրենք...», - գրել է երիտասարդ դերասանուհին։

1

1

1

1

1