Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և մտահոգված ենք. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ

ա

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով և կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդու իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձություններով։ Հարկավոր է զսպվածություն, վերջ տալ բռնությանը և հարգել մարդու իրավունքները»,- ասել է նա։