Ադրբեջանցի սերժանտ Ավազլին կրակ է բացել և սպանել երեք ծառայակիցների

Մանրամասներ

1

Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին անհայտ պատճառով ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:

Ավազլին փախուստի է դիմել։ Միջոցներ են ձեռնարկել նրան գտնելու համար։

Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում: