Երևանում պարեկները բռնել են վճարային տերմինալ թալանողին

Մանրամասներ

1

Այսօր՝ հունվարի 2-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Գրիշա Պողոսյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխովի փողոցում, ծառայություն կատարելիս ժամը 03։05-ի սահմաններում նկատել են մի քաղաքացու, ում վարքագիծը կասկած է առաջացրել։

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, վերջինս դիմում է փախուստի, սակայն չի հասցնում ճողոպրել պարեկներից ու մոտ ահագին հատված փախնելով՝ այնուամենայնիվ, բռնվում է։

Պարզվում է, որ նա փորձում էր թալանել Չեխովի փողոցում տեղադրված վճարային տերմինալը և իր գործի կես մասն արել էր, սակայն մինչև վերջ չի կարողանում իր սև գործն ավարտիմ հասցնել։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիքները, որոնցից մի մասն էլ տերմինալի վնասված տերմինալի մեջ։ 

Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Հ-ն է։