Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է

Մանրամասներ

1

Հայաստանի գործող իշխանությունը հանձնարարություն է ստացել հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից եւ Անկախության հռչակագրից։ Հակառակ դեպքում նրանց բոլոր համաձայնությունները կհամարվեն հակասահմանադրական։ Այս մասին դեկտեմբերի 30-ին «Հայելի» մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան։  

«Սակայն այս այցը բոլոր իմաստներով անօրինական է։ Այն պարունակում է քրեապես պատժելի արարքի նշաններ։ Սա հանցանք է։ Ընդ որում, բոլոր սուբյեկտների համար։ Ի դեպ, ՍԴ ոչ մի դատավոր չի մասնակցել այս հանդիպմանը, քանի որ ՍԴ-ում մնացել են երկու դատավորներ՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը։ Սահմանադրական դատարանի դատավորը պարզապես չի կարող հանդիպել վարչապետի հետ, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորներից պահանջում է քաղաքական զսպվածություն պահպանել եւ չմասնակցել այս կամ այն քաղաքական գործընթացներին»,-պարզաբանեց Ղազարյանը։