Յուանը կզբաղեցնի դոլարի տեղն աշխարհում

Մանրամասներ

ա

Ամերիկյան Mobius Capital Partners ներդրումային ընկերության հիմնադիր Մարկ Մոբիուսը անվանել է դոլարի հավանական «հետնորդին» որպես աշխարհի պահուստային արժույթ, հայտնել է «Լենտա.ռու»-ի թղթակիցը Մոբիուսի մասնակցությամբ առցանց ճեպազրույցից։  

«Կարծում եմ, որ յուանը ավելի լավ հնարավորություն ունի, քան մյուսները», - նշել է ֆինանսիստը: - Նախ՝ ոսկու պաշարներն աճում են։ Չինաստանը ոսկու խոշորագույն արտադրողներից մեկն է»։

Երկրորդ նշանակալի գործոնը, նրա կարծիքով, կլինեն Պեկինի եւ որոշ երկրների միջեւ յուանի՝ որպես պահուստային արժույթի օգտագործումը եւ չինական ակտիվներում պետական ​​խնայողությունների եւ կենտրոնական բանկի պահուստների տեղաբաշխման մասին պայմանավորվածությունները։

Մոբիուսը հայտնի է դարձել զարգացող շուկաներ ունեցող երկրների ակտիվներում ներդրումներով, որոնց թվում են Ռուսաստանը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունները: