«Խորը ջրեր» (Deep Water) հոգեբանական թրիլլերը, որում գլխավոր դերերը կատարել են Բեն Աֆլեքը և Անա դե Արմասը, հանել են վարձույթից

Մանրամասներ

ա

«Խորը ջրեր» ("Deep Water") հոգեբանական թրիլլերը, որում գլխավոր դերերը կատարել են Բեն Աֆլեքը եւ Անա դե Արմասը, հանել են վարձույթից, հայտնում է The Wrap-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ «20th Century Studios» ստուդիայի եւ ռեժիսոր Էդրիան Լեյնի ֆիլմը պետք է թողարկվեր 2022թ․-ի հունվարի 14-ին, սակայն վերջերս այն հանել են մոտակա պրեմիերաների ցանկից։

ա

The Wrap-ը նշում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչու է դա տեղի ունեցել, ինչպես նաեւ արդյոք պրեմիերան կտեղափոխվի ավելի ուշ։

Լայնի ժապավենը հիմնված է ամերիկացի գրող Պատրիցիա Հայսմիթի համանուն վեպի վրա, որը հրատարակվել է 1957թ․-ին։ Գրքում հեղինակը ներկայացնում է ամուսինների՝ Վիկ եւ Մելինդա վան Ալենի պատմությունը, որոնք վաղուց առանց սիրո են ապրում։ Միակ բանը, որ պահպանում է ամուսնությունը, տարօրինակ պայմանավորվածությունն է։ Ըստ դրա՝ Վիկն ու Մելինդան կարող են սիրեկաններ ունենալ, որքան ցանկանան։ Գխավորն ընտանիքը չլքելն է։ Սակայն մի օր Վիկի համբերությունը սպառվում է․ նա սկսում է խանդել, իսկ կնոջ սիրեկանները՝ մահանալ։

Բացի Աֆլեքից եւ Արմասից՝ թրիլլերում նաեւ նկարահանվել են Թրեյսի Լեթսը, Լիլ Ռել Հովերին, Ռեյչել Բլանչարդը, Ֆին Ուիթրոքը եւ Ջեյքով Էլորդին։

ա

ա