ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. կորցրին խոշոր քաղաքները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։

Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլեւս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։

Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունը։ ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձեւավորվելիք կոալիցիաների հետեւանքով թերեւս ՔՊ-ական չեն լինի նաեւ Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։