«Եթե չեք ուզում շփվել Լավրովի հետ, ստիպված կլինեք լսել Շոյգուին». Մոսկվան զգուշացնում է ԱՄՆ-ին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» սպառնալիքը չափազանցված է, իսկ Մոսկվան և Վաշինգտոնը հնարավորություն ունեն պայմանավորվելու հիմնական խնդիրների մասին, թեև հենց Սպիտակ տունն է սադրում Կրեմլին պատասխան գործողություններ անելու սահմանին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրոպայի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Ֆլորան Պարմանտիեն Le Figaro-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին հետևանքն են Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հաճախակի սադրանքների:

Ռուսաստանը փորձում է արձագանքել վերջին երկու-երեք ռազմական իրադարձություններին՝ թուրքական անօդաչուների հայտնվելուն, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացմանը Սև ծովում և Ռուսաստանից 20 կմ հեռավորությամբ ամերիկյան ռմբակոծիչների տեղակայումը: Մի քանի շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել իր տարածքում անվտանգության երաշխիքներ ստանալ»,- պարզաբանել է փորձագետը՝ հավելելով, որ Մոսկվան ամեն դեպքում անթույլատրելի է համարելու Ուկրաինայի «նշանադրությունը» ՆԱՏՕ-ի հետ:
Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում խոսել Լավրովի հետ, ստիպված կլինի շփվել Շոյգուի հետ.  Le Figaro
Փորձագետի կարծիքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը հնարավորություն ունեն կարգավորելու հարաբերությունները, քանի դեռ երկու աշխարհաքաղաքական խաղացողի ուժերը մոտավորապես հավասար են: Սակայն կողմերից յուրաքանչյուր աննրբանկատությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

«Այս ճգնաժամում Մոսկվան որոշակի դիրքորոշում է զբաղեցնում և ասում է ԱՄՆ-ին. «Եթե չեք ուզում շփվել Սերգեյ Լավրովի հետ, ոչինչ: Սակայն ստիպված կլինեք ականջ դնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ասածին»: Իսկ դա շատ բանի մասին է խոսում»,- ընդգծել է Պարմանտիեն:

Մասնագետի զրույցի կարևոր կետերից մեկը խոստովանությունն էր այն մասին, որ հիմնական համաշխարհային կազմակերպությունները կախվածություն ունեն ԱՄՆ կարծիքից, ինչի պատճառով Կրեմլը դիվանագիտական շփումներ է փնտրում հենց Սպիտակ տանը: