Ախուրյանում և Ամասիայում, նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիրն» առաջատար է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Շիրակի մարզի Ախուրյան և Ամասիա խոշորացված համայնքներում, քվեարկության նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Աշոցքում ևս ՔՊ-ն հաղթում է։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։