Kia EV6 ապրանքանիշի նորագույն էլեկտրական ավտոմեքենան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերջերս Kia Motors-ը պաշտոնապես ներկայացրեց Kia EV6 ապրանքանիշի նորագույն էլեկտրական ավտոմեքենան։

Kia EV6-ը հասանելի կլինի մի քանի տարբերակներով՝ 225 ձիաուժ հզորությամբ էներգաբլոկով և հետևի քարշակով, ինչպես նաև և լիաքարշակ՝ 321 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ 1 Լիցքավորմը ավտոմեքենյին կհերիքի 400-ից մինչև 510 կմ:

Kia EV6 GT-ի թոփ տարբերակը 585 ձիաուժ հզորությամբ՝ նույնպես կդառնա լիաքարշակ։ Մոդելի այս մոդիֆիկացիայի առավելագույն արագությունը կկազմի 290 կմ/ժ, իսկ 0-ից 100 կմ/ժ արագությունը կզարգացնի ընդամենը 3,5 վայրկյանում:

Հարավկորեական ապրանքանիշի մամուլի ծառայության տվյալներով՝ EV6-ի վաճառքը պետք է սկսվի այս տարվա վերջին։ Սկզբում էլեկտրամեքենան կհայտնվի եվրոպական շուկայում, ապա կհասնի նաև Հյուսիսային Ամերիկա։

Ընկերությունը մտադիր է տարեկան վաճառքը հասցնել հարյուր հազարի։ Նախնական տվյալներով՝ մեքենան Ռուսաստանում կարող է հայտնվել ոչ շուտ, քան 1,5-2 տարի հետո։

1