Դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն ժամը 16:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:
Այդ ընթցաքում Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով Nissan-ով դիմել են փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էդգար Ն.-ն ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
0Comments