Հայտնի են 2021 թվականի լավագույն ֆիլմերը. ԱՄՆ կինոքննադատների խորհուրդն ամփոփել է անցնող տարին

Մանրամասներ

ա

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը (National Board of Review) ամփոփել է անցնող տարին՝ անվանելով լավագույն ֆիլմերը, ինչպես նաեւ ընտրել է լավագույն դերասաններին ու դերասանուհիներին: news.am-ը փոխանցում է, որ գլխավոր մրցանակը ստացել է Փոլ Անդերսոնի «Լատուտակով պիցցա» դրաման, որը ճանաչվել է նաեւ լավագույն ռեժիսոր:

ա

Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքա» ֆիլմում իր դերի համար։ Նա կերտել է թենիսի ապագա չեմպիոններ Վինուս եւ Սերենա Ուիլյամս քույրերի հոր դերը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Զեգլերը՝ Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլում դերի համար:

ա

2021-ի լավագույն ֆիլմերը․

«Բելֆաստ»,

«Մի նայեք վերեւ»,

«Դյունա»,

«Ռիչարդ արքան»,

«Վերջին դուել»,

«Սարսափների արահետ»,

«Red Rocket»,

«Մակբեթի ողբերգությունը»,

«Ուեստսադյան պատմություն»։

Թոփ-5 ֆիլմեր օտար լեղուներով․

«Գայթակղություն»

«Անմեղ գառ»

«Հոգեւոր կապեր»

«Տիտան»

«Աշխարհի ամենավատ մարդը»

Նշված մրցանակների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կայքում: