Երևանում թալանել են ԱՄՆ-ից ժամանած յոգայի մասնագետին

Մանրամասներ

1

Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Վարդանյանի հարազատը, ում անունը այս պահին չենք հրապարակում, ասում էր. «Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:

Մոտավորապես ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժանանակահատվածում ֆեդերացիայում գողացել են Գևորգի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը, 2 հատ տղամարդու և կանացի մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են, հույս ունենալով, որ նաև դրա շնորհիվ կբացահայտվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայում կատարված գողությունը: