Էրդողանը պատասխանատու է արժութային ճգնաժամի համար. Financial Times

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատասխանատու է արժույթի անսովոր ճգնաժամի համար, գրում է Financial Times-ը։

Ճգնաժամը, որը հանգեցրել է լիրայի՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռեկորդային նվազեցման, առաջացել է ոչ թե հիմնարար տնտեսական գործոնների, այլ Էրդողանի՝ գնալով ավելի անկանոն դարձող որոշումների կայացման եւ կենտրոնական բանկի վրա ունեցած ազդեցության պատճառով:

«Եթե նա հանկարծ չփոխի կուրսը, Թուրքիայի միակ հարցն այն կլինի, թե որքան երկար կմնա նախագահը իշխանության ղեկին, եւ որքան վնաս կարող է նա հասցնել մինչեւ իր հեռանալը»,-նշեում է պարբերականը։ 

Թուրքական լիրան այս ամիս հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 13,52 մեկ դոլարի դիմաց։ 

Էրդողանը մարտին ԿԲ նախագահին փոխարինել է տնտեսագիտության պրոֆեսորով, որը դրամավարկային քաղաքականության փորձ չուներ: Սեպտեմբերից բանկը 19 տոկոսից իջեցրել է տոկոսադրույքները մինչեւ 15 տոկոս: Գնաճն արագացել է՝ հասնելով մոտ 20 տոկոսի։

Էրդողանը Թուրքիայի ֆինանսական խնդիրների մեջ մեղադրում է այսպես կոչված «տոկոսադրույքների լոբբիին», որը փորձում է ծնկի բերել Թուրքիայի տնտեսությունը՝ ստիպելով կենտրոնական բանկին բարձրացնել փոխառությունների ծախսերը: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել ընկերությունների եւ անհատների կողմից լիրայի արժեքի հնարավոր մանիպուլացման վերաբերյալ:

«2023 թվականին նախատեսված ընտրությունները վերջ կտան արատավոր պարույրին»,-հավելում է FT-ը։