ՆԱՏՕ-ն ՌԴ-ին խոստանում է քաղաքական և տնտեսական հետևանքներ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ապագայում Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա Ռուսաստանի համար մեծ գին և քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա»,-ասել է նա։