Սոչիի հանդիպումը լուծել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցման հարցը․ Էրդողան

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևն իրեն պատմել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման դրական արդյունքների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ալիևն ասաց, որ այս հանդիպումը շատ արդյունավետ էր, այն լուծել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր ավտոճանապարհի մասին, սա հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու, ինչպես նաև Հայաստանով ճանապարհորդելու համար, և մարդիկ կկարողանան անցնել, ապրանքներ տեղափոխել»,- ասել է Էրդողանը Թուրքմենստան կատարած այցից հետո։ Նրան մեջբերում է Kanal 7 հեռուստաալիքը։