ԲԴԽ-ի դիմաց պայթեցրին Գագիկ Ջհանգիրյանի լուսանկարով պաստառը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց այսօր բողոքի ակցիա էր՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ԲԴԽ-ից պահանջում են զանգով արդարադատություն չիրականացնել։

Նրանք «Սյունիքը՝ վտանգված, պաշտպանողը՝ կալանավորված», «Վերջ զանգով արդրադատության» գրառումներով պաստառները թողեցին ԲԴԽ-ի դիմաց, ապա պայթեցրին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի լուսանկարով պաստառը՝ ի նշան բողոքի։

Ակցիային ներկա էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Այս ակցիային զուգահեռ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի:

Նշենք, որ այս պահին ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: