Արթնանալուց հետո նախ մեկ րոպե պարզապես պետք է պառկել փակ աչքերով

Հոգեբան Դմիտրի Սինարեւ․ Մանրամասներ
aravot առավոտ

Այն բանից, թե ինչպես է մարդը արթնանում, ինչ մտքերով եւ հոգեկան ինչպիսի վիճակով, կախված է, թե ինչպես կանցնի նրա օրը, որքան արդյունավետ կերպով կկարողանա նա անել իր օրվա գործերը, նաեւ՝ թե ինչ որակի որոշումներ կկարողանա կայացնել։ Այս մասին հայտնում է հոգեբան Դմիտրի Սինարեւը։

«Արթնանալուց հետո նախ մեկ րոպե պարզապես պետք է պառկել փակ աչքերով»,- ասել է մասնագետը։

«Ապա ինքներդ ձեզ բարի լույս մաղթեք, մի քանի անգամ խորը շունչ քաշեք, որից հետո շարժեք ոտքերի եւ ձեռքերի մատները, ու վերջում, ինչպես մանկության տարիներին, ձգեք մարմինը»։ Նա նաեւ խորհուրդ է տվել այնպիսի հիշողությունների վրա կենտրոնանալ առավոտյան արթնանալիս, որոնք մարդուն կարող են լիցքավորել ինքնավստահությամբ, կարող են ներքին ուժերն արթնացնել։

Օրինակ կարելի է վիզուալացնել սիրելի մարդու պատկերը, կամ երաժշտական սիրած ստեղծագործությունը հիշել, կամ էլ բնության որեւէ լանդշաֆտ պատկերացնել։ Ընդ որում, ըստ մասնագետի, ամեն մարդու մոտ դա ինդիվիդուալ է։