«Հայաստանը իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի». Էրդողանը՝ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում

Մանրամասներ

ա

Թուրքիան կարծում է, որ Հայաստանը «պետք է օգտվի ընձեռնված հնարավորությունից խաղաղության հաստատման համար եւ լիովին պահպանի հրադադարի ռեժիմը»։

Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, փոխանցել է Anadolu-ն։

«Հայաստանը իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի, ամբողջությամբ պահպանի հրադադարը եւ համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի», - ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։