Հաղթանակից շատ քիչ է մնացել․ Թշնամին փոքրանում է․ Ի՞նչ է ակնարկում իրանցի գեներալը

Իրան

1

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Գեներալ Սալամին այսօր հետաքրքիր ակնարկ է արել։

«Հաղթանակից շատ քիչ է մնում, թշնամին փոքրանում է, իսկ վտանգավոր տեսարաններն արդեն ավարտվել են»,-հայտարարել է Գեներալ Սալամին։

Այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ որ թշնամուն, կամ միգուցե թշնամիների ինիկատի ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, բայց դատելով նրա հաստատակամությունից՝ մոտ ապագայում ամեն ինչ պարզ կդառնա։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին իրանական «Քեյհան» օրաթերթը հոդված էր հրապարակել, որում մի քանի շատ կարևոր դիտարկումներ էր արվել Թուրքիան և Ադրբեջանը ներսից պայթեցնելու հետ կապված։ Ըստ այդմ, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ: Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա բնակչության դեմ-հանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտորեն կապված են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարությունը Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարավորությունները`Էրդողանին կամ Ալիևին պատժելու համար: Ի տարբերություն նրանց, և հիմնվելով մեր բարոյական սկզբունքների վրա, մենք մշտապես հարգել ենք բարիդրացիական հարաբերություններն այն աստիճան, որ երկու անգամից ավելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանությունը կործանումից:

Իլհամ Ալիևը, անշուշտ, հիշում է, որ Իրանի և Ռուսաստանի անվտանգության համատեղ համագործակցությունը տապալեց Ջորջ Սորոսի գլխավորած՝ Ադրբեջանի կառավարության դեմ ամերիկյան թավշյա հեղափոխությունը, և, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի կառավարությունների փոփոխության ամերիկյան նախագիծը: Էրդողանը ևս հիշում է, որ Իրանն ու գեներալ Սոլեյմանիի անձն էին, որ կանխեցին ԱՄՆ-ի աջակցությամբ իր և իր գլխավորած կուսակցության դեմ հեղաշրջումը:Այնպես, որ մենք ոչ միայն երբեք որևէ գործողություն չենք ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:

Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դավադրությունը տապալելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետության մատի մեկ շարժումը կարող է նրանց համար ցավալիորեն տապալել այս դավադրական նախագիծը:

Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիևը` մեկ այլ կերպ, խաղի են բռնվել: Բայց սա խաղ չէ Իրանի և Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալևը եւ Էրդողանը) պետք է իմանան, որ «եղբայրներին հարգելը» Էրդողանին եւ Ալիևին տրված, քարտ բլանշ չէ: