Թուրքիայում ահագնացող տնտեսական իրավիճակը լցրել է մարդկանց համբերության բաժակը։
«Կգա ժամանակը, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ իշխող Էրդողանի գլխավորությամբ պատասխան կտա»,- Անկարայում ամենուր վանկարկում են թուրքերը՝ կոչ անելով բոլորին դուրս գալ պայքարի։
Անկարայում և Ստամբուլում այս ժամերին զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Սոցիալիստական վերածնունդ կուսակցության կողմնակիցները բողոքի երթ են անցկացնում Ստամբուլի Քադքյոյ թաղամասում։
Միաժամանակ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Կենտրոնական բանկի Ստամբուլի մասնաճյուղի մոտ, որտեղ բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են կառավարության հրաժարականը։
Ստամբուլի կենտրոնում և Թաքսիմ հրապարակում ոստիկանական լրացուցիչ ջոկատներ են տեղակայվում։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments