Իրանի ԱԹՍ-երն ու գերճշգրիտ զենքերը հեշտությամբ կհասնեն նույնիսկ Եվրոպայում և Աֆրիկայում գտնվող թիրախներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանն ունի ավելի քան 1000 կմ հեռահարությամբ թռչող ԱԹՍ-ներ և կարող է դրանք օգտագործել Եվրոպայի և Աֆրիկայի թիրախների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի միջազգային ուժերի դեմ»,-երեքշաբթի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։

«Իրանցիները Չաբահարի բազաներից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում նավերին։ Իրանը ձգտում է գերակա դիրք զբաղեցնել տարածաշրջանում, իսկ հետո՝ աշխարհում, և տարածել ծայրահեղական գաղափարախոսություն աշխարհում։ Իրանը Վենեսուելա նավթ և զենք է փոխադրում, ակտիվացնում է Քուդսի զորքերը Հարավային Ամերիկայում և ձգտում է մեծացնել իր ազդեցությունն Աֆղանստանում»,-հավելել է Իսրայելի պաշտպանության նախարար Գանցը:

Ըստ Իսրայելցի պաշտպանության գերատեսչության ղեկավարի՝ Իրանի առանցքային գործիքներից են անօդաչու թռչող սարքերը և գերճշգրիտ զենքերը, որոնք հեշտությամբ կարող են հասնել Եվրոպայում և Աֆրիկայում, և Իրանից նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող ռազմավարական թիրախներին։ Այժմ այդ ներուժը սպառնում է սուննիական և տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև Միջին Արևելքի անվտանգությանն աջակցող միջազգային ուժերին։