Վրացական «Կավկասիա» հեռուստաալիքի եթերը «խափանած» Կակուցա կատուն միջազգային մամուլի աստղ է դարձել, գրում է «Sputnik Գրուզիան»։
Հեռուստաալիքի ստուդիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել, երբ հաղորդումը վարող Դավիթ Ակուբարդիան քաղաքական զրույց վարելիս է եղել իր հյուր Գեդեւան Փոփխաձեի հետ, եւ այդ պահին կատուն ցատկել է սեղանի վրա։
Հաղորդման մասնակիցներն անմիջապես փաղաքշական վերաբերմունք են ցուցաբերել անսպասելի հայտնված կենդանու հանդեպ։
«Սա մեր կատուն է՝ Կակուցան»,- բացատրել է հաղորդավարը:
«Նա միանում է մեր քննարկմա՞նը»,- կատակել է հյուրը:
«Նա լավ կատու է: Կակուցա, հիմա իջիր սեղանից»,- առաջարկել է հաղորդավարը կատվին:
Ինքը՝ Կակուցան, բոլորովին չամաչելով, սկսել է օդում լիզել պոչը, որից հետո մոտեցել է հյուրին, որպեսզի նա իրեն շոյի։
Միջադեպից հետո կատվի մասնակցությամբ կադրերը տարածվել են համացանցում, տեսանյութը սկսել են տարածել արտասահմանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ միջազգային Al-Jazeera հեռուստաընկերությունը, Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin Sanomat թերթի կայքը եւ այլ հրատարակություններ։
0Comments